Աշխարհ

16.01.2023 20:27


Ինչպիսի՞ տեսք է ունեցել Ռամզես II-ը. նոր տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են եգիպտական փարավոնի դեմքը (լուսանկար)

Ինչպիսի՞ տեսք է ունեցել Ռամզես II-ը. նոր տեխնոլոգիաների միջոցով վերականգնել են եգիպտական փարավոնի դեմքը (լուսանկար)

Նոր տեխնոլոգիաների միջոցով գիտնականներին հաջողվել է ստանալ եգիպտական փարավոն Ռամզես II-ի դեմքը՝ որպես հիմք ընդունելով նրա մումիֆիկացված մնացորդները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականում հրապարակված հոդվածը:

Ռամզես II փարավոնը մահացել է մոտ 90 տարեկանում՝ 66 տարի իշխելուց հետո: Նրա դեմքի վերարտադրությունը, սակայն, նրան պատկերում է մոտ 40 տարեկանում: Հետազոտողները կարողացել են ստեղծել եռաչափ տարիքային ռեգրեսիա՝ վերացնելով ծերության նշանները, որպեսզի փարավոնին պատկերեն հենց այն տարիքում, երբ նա հասել էր իր իշխանության գագաթնակետին:

0s.gif (278 KB)

Դա իրականացվել է Մեծ Բրիտանիայում գործող Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի լաբորատորիայի մասնագետների կողմից, որոնց օգտագործած ծրագրակազմը համակցվել է Մեծ Բրիտանիայում հանցագործների և զոհերի նույնականացման համար օգտագործվող ծրագրի հետ:

Ռամզես II-ի մումիան գտնվում է Կահիրեի Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարանում: Մումիան հայտնաբերվել է Եգիպտոսի հարավային Լուքսոր քաղաքի մոտ, 1881 թ.-ին, որից հետո նրա մնացորդները մասամբ բացվել են, որպեսզի հետազոտվեն:

Այս խորագրի վերջին նյութերը