Աշխարհ

12.01.2023 12:54


Թայվանից մեկնող ինքնաթիռում լիցքավորիչը գերտաքացել ու պայթել է՝ առաջացնելով հրդեհ (լուսանկար, տեսանյութ)

Թայվանից մեկնող ինքնաթիռում լիցքավորիչը գերտաքացել ու պայթել է՝ առաջացնելով հրդեհ (լուսանկար, տեսանյութ)

Scoot ավիաընկերության՝ Թայվանից Սինգապուր մեկնող չվերթի երկու ուղևոր տուժել է այն բանից հետո, երբ օդ բարձրանալուց առաջ ինքնաթիռի սրահում շարժական լիցքավորիչ է բռնկվել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, տագնապալի կադրերը, որոնք արվել են ուղևորներից մեկի հեռախոսով և տարածվել սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, թե ինչպես են բորտուղեկցորդուհիները փորձում հանգստացնել հուզված մարդկանց, մինչ կրակն ու ծուխը սկսում են խուճապ առաջացնել:

Հրդեհը սկսվել է այն ժամանակ, երբ արտաքին մարտկոցը (powerbank) բռնկվել է և արագ օդը լցրել ծխով՝ ստիպելով անձնակազմին տարհանել բոլոր 189 ուղևորներին:

Օդանավում գտնվող երկու մարդ ստացել է թեթև այրվածքներ, սակայն մնացած բոլոր ուղևորները անվնաս են տարհանվել: Տուժածներից մեկը վերալիցքավորող սարքի տերն էր. հայտնի է, որ սարքը գերտաքանալու հետևանքով պայթել է՝ հրդեհի պատճառ դառնալով։

66464105-11624015-image-m-44_1673456904626 66464107-11624015-Cabin_crew_remained_calm_and_professional_throughout_escorting_p-m-43_1673456890942 66464109-11624015-Panicked_passengers_watch_on_as_the_cabin_fills_with_smoke_after-m-45_1673456958953

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը