Աշխարհ

06.12.2022 14:32


Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

Արցախի օկուպացված Քարվաճառի տարածքում գտնվող ադրբեջանական զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նահիդ Ազիմամեդովը ինքնասպան է եղել հրազենային կրակոցից։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդում) հատկանիշներով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը