Աշխարհ

30.11.2022 18:11


Կոլիզեումի կոյուղում հին հռոմեական նախուտեստներ են գտել

Կոլիզեումի կոյուղում հին հռոմեական նախուտեստներ են գտել

Հնագետներն ուսումնասիրել են Կոլիզեումի կոյուղին և դրանում ընկույզների, բալի, ձիթապտղի և թզի մնացորդներ գտել. դրանք հանդիսատեսներն ուտում էին տրիբունաներում, ներկայացումների ժամանակ։ Հայտնաբերվել են նաև բրոնզե մետաղադրամներ և շների, առյուծների, հովազների ու արջերի ոսկորներ, որոնք կարող էին մասնակցել Կոլիզեումի մարտերին, գրել է BBC-ն։

Հնագետները գրեթե մեկ տարի ուսումնասիրել են կոյուղու ընդամենը 70 մետր։ Նրանք այդ աշխատանքի համար օգագործել են ռոբոտներ։

«Գտածոները պատկերացում են տալիս նրանց սովորությունների մասին, ովքեր գալիս էին այստեղ ներկայացումներ դիտելու»,-ասել է Կոլիզեումի Հնագիտական պարկի տնօրեն Ալֆոնսինա Ռուսոն։

Այս խորագրի վերջին նյութերը