Աշխարհ

21.11.2022 13:57


Հզոր երկրաշարժ Ինդոնեզիայում. հաղորդվում է առնվազն 44 զոհի մասին

Հզոր երկրաշարժ Ինդոնեզիայում. հաղորդվում է առնվազն 44 զոհի մասին

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել, առնվազն 300-ը վիրավորվել են, հայտնում է AFP-ն Twitter-ում՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ այս պահին միայն այս հիվանդանոցում մահացել է մոտ 20 մարդ, առնվազն 300 հոգի հոսպիտալացվել է»,-լրագրողներին հայտնել են իշխանությունները։

Ավելի ուշ AFP-ն պարզաբանել է, որ զոհվել է առնվազն 44 մարդ։

Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ճավա նահանգում, որի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ, հայտնում է Reuters-ը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը