Աշխարհ

21.11.2022 11:27


Մոսկվայի կենտրոնում յոթ մարդ է մահացել հրդեհի հետևանքով

Մոսկվայի կենտրոնում յոթ մարդ է մահացել հրդեհի հետևանքով

Մահացածներ կան Մոսկվայի կենտրոնում ՝ Կոմսոմոլսկայա հրապարակի ծաղկի պահեստում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

«Հաստատվել է յոթ մարդու մահը»,-նշել է գործակալության զրուցակիցը:

Հրդեհը բռնկվել է Մոսկվայի Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող երկհարկանի աղյուսե պահեստային շենքում: Ուժեղ ծխահարում է եղել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը