Աշխարհ

21.11.2022 10:31


Տոկաևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում

Տոկաևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ամենաշատ ձայները հավաքել է գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նրա օգտին քվեարկել է 81,31 տոկոսը, հայտնում է kommersant.ru-ն։

Ընտրություններին մասնակցել է 8 300 046 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 69,44%։

Ընտրություններին ընդհանուր առմամբ ներկայացվել է վեց թեկնածու։ Կարելի էր ընտրել նաև «բոլորի դեմ» տարբերակը, ինչը հնարավոր չէր անցած ընտրություններում։

Կիրակի՝ նոյեմբերի 20-ի երեկոյան, անցկացված էքզիթ փոլերի համաձայն՝ Տոկաևի օգտին քվեարկել է ավելի քան 82%-ը, իսկ «բոլորին դեմ» տարբերակը երկրորդ տեղում է։ Հաջորդ տարվա առաջին կեսին Ղազախստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը