Աշխարհ

09.08.2022 19:18


Կոկորդիլոսների անհետացումը էկոլոգիական աղետ կառաջացնի

Կոկորդիլոսների անհետացումը էկոլոգիական աղետ կառաջացնի

Կոկորդիլոսների լիակատար անհետացումը կարող է լայնածավալ էկոլոգիական աղետի պատճառ դառնալ։ Նման եզրակացության են հանգել արտասահմանցի գիտնականները, ում հետազոտության արդյունքները հրապարակվել են The Functional Ecology ամսագրում։

Այսօր աշխարհի կոկորդիլոսների կեսից ավելին անհետացման վտանգի տակ է։ Կենդանիները տուժում են իրենց բնակավայրերի կորստի, ինչպես նաև բազմաթիվ մարդածին գործոնների պատճառով. դա, մասնավորապես, որսագողությունն և ջրամբարներում ձկնորսության ավելացումն է: Կոկորդիլոսների անհետացումը կհանգեցնի էկոհամակարգերի ամբողջականության խախտման, որոնց պատկանում են այդ կենդանիները։

Օրինակ, ալիգատորները զանգվածաբար փոսեր են փորում, որոնք այնուհետև որպես ապաստարաններ են օգտագործվում այլ տեսակների ներկայացուցիչների կողմից: Ֆիլիպինյան կոկորդիլոսները զսպող են գյուղատնտեսական որոշ վնասատուների համար: Եվ այսպես շարունակ՝ կոկորդիլոսները սերտորեն ինտեգրված են էկոհամակարգերին, ուստի այդ կենդանիների անհետացումը կարող է իսկական էկոլոգիական աղետի վերածվել: Նոր հետազոտությունը մատնանշում է կոկորդիլոսների պահպանման կարևորությունը, սակայն այս հարցում կարևոր են ոչ միայն գիտնականների ջանքերը, այլև անհետացող տեսակների փրկությանն ուղղված վարչական կարգավորման միջոցառումները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը