Աշխարհ

24.06.2022 18:05


Ռուսական զորքը մտել է Լիսիչանսկ

Ռուսական զորքը մտել է Լիսիչանսկ

Ռուսաստանի զինված ուժերը ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) մարտիկների հետ մտել են Լիսիչանսկ քաղաք, որը շարունակում է մնալ Ուկրաինայի վերահսկողության տակ։ Այս մասին Telegram-ում հայտնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։

Դաշնակից ուժերի առաջխաղացման մասին տվյալները հաստատել են Դոնբասի առաջնագծում Պեգովի աղբյուրները։ Այժմ քաղաքի ծայրամասերում մարտեր են, նշում են նրանք։

ԼԺՀ-ի ներքին գործերի նախարարի օգնական Վիտալի Կիսելյովը հայտարարել է, որ Լիսիչանսկի շրուրջ օղակը մինչև հունիսի 24-ի երեկոյան կարող են փակել ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի և Ռուսաստանի զինված ուժերի դաշնակից ստորաբաժանումները՝ արևմուտքից:

Հունիսի 23-ի երեկոյան ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել էր, որ Լիսիչանսկի շուրջ օղակը կփակվի երկու-երեք օրից։ Քաղաքական գործիչն ասել էր, որ առայժմ չի կարող մանրամասն բացահայտել «զինվորականների որոշ գաղտնիքներ» այս առնչությամբ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը