Աշխարհ

24.06.2022 17:40


Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

Բելառուսի մայրաքաղաք Մինսկ է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

Այցի ընթացքում նա կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, կկայանա նաև եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Քամրան Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը արդեն 2 օր է՝ գտնվում է Մինսկում, որտեղ սպասվում են ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը