Լրահոս

03.12.2021 10:58


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ. Լավրով (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ. Լավրով (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։

Այս մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև նշել է, որ հայտարարությունը, ի թիվս այլ բաների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը