Լրահոս

02.12.2021 13:11


Երևանում բախվել են Toyota և Ford մակնիշի ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է բետոնե պատնեշի վրա. կա վիրավոր

Երևանում բախվել են Toyota և Ford մակնիշի ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է բետոնե պատնեշի վրա. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 32/7 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի և 25-ամյա Աշոտ Պետրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Ն. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Ford-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը