Լրահոս

01.12.2021 13:37


Արմավիրի մարզում 27-ամյա վարորդը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր

Արմավիրի մարզում 27-ամյա վարորդը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Երիցյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով Դ. Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը