Լրահոս

27.11.2021 09:20


Աբովյան քաղաքում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ն, վերջինս էլ հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին

Աբովյան քաղաքում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ն, վերջինս էլ հարվածել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին

Նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել են Toyota Camry և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում և վնասվածքներ չունեն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված է ոստիկանական համարանիշներ, և այն հաշվառված է ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում։ Բախման հետևանքով էլ Chevrօlet-ն հարվածել է ճանապարհը կարգավորող ցուցանակին։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը