Լրահոս

25.11.2021 12:09


Արագածոտնի մարզում Ford Galaxy-ն ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում Ford Galaxy-ն ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել, ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը