Լրահոս

25.11.2021 11:06


Վանաձորում շինությունը վերածվել է մոխրակույտի. 3 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ

Վանաձորում շինությունը վերածվել է մոխրակույտի. 3 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից վայրում ինքնաշեն տնակ է այրվում:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն: Ամբողջությամբ այրվել է 84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով: Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ն. Մխիթարյանն ու Ալլա և Զելմա Աբրամիցինները:

Այս խորագրի վերջին նյութերը