Լրահոս

17.11.2021 21:48


Գեներալ Մուրադովը Բաքվից գալիս է Երևան․ ինքնաթիռում սահմանային վերջին միջադեպից զոհված հայ զինվորականների դիերն են

Գեներալ Մուրադովը Բաքվից գալիս է Երևան․ ինքնաթիռում սահմանային վերջին միջադեպից զոհված հայ զինվորականների դիերն են

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը, տեղեկացնում է «Sputnik Արմենիա»–ն։

«Sputnik Արմենիա»–ի տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։

Այս խորագրի վերջին նյութերը