Աշխարհ

16.06.2021 10:20


Անունը` «Հաղթանակ». Էրդողանին Շուշիում ղարաբաղյան ձի են նվիրել (տեսանյութ)

Անունը` «Հաղթանակ». Էրդողանին Շուշիում ղարաբաղյան ձի են նվիրել (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի` 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ներկայացվել է «Երաժշտական ժառանգությունը և ղարաբաղյան ձիերը Ջըդըրդուզի վրա» երաժշտական կոմպոզիցիան, որը դիտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու առաջին տիկին Էմինե Էրդողանը:

Ինչպես նշում է haqqin.az-ը, երաժշտական միջոցառումն ուղեկցվել է ղարաբաղյան ձիերի ելույթով, որի շրջանակում Էրդողանին նվիրել են ձի` «Զաֆար» («Հաղթանակ») անունով:

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում»,-ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին»,-բացատրել էր նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն ասել էր, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը