Աշխարհ

16.05.2021 19:35


Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել․ դրանք կտևեն մինչև մայիսի 20-ը

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել․ դրանք կտևեն մինչև մայիսի 20-ը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ից Ադրբեջանի բանակում անցկացվում են տաբեր զորատեսակների ներգրավմամբ զորավարժություններ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են մինչև 15,000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, ռեակտիվ համազարկային համակարգեր, ականանետներ և հակատանկային զենքեր, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 20-ը։

Այս խորագրի վերջին նյութերը