Աշխարհ

10.05.2021 16:04


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք

Մայիսի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 549 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1439 մարդ, մահացել է 24 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 322 468, այստեղից ապաքինվել է 302 428 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 305:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9 535 փորձարկում, այդ թվում 5 665-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 3 870-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5.76% է, վերջին 14 օրվանը՝ 6.03%, վերջին 7 օրվանը՝ 6.48%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 62 447 մարդ, օրական պատվաստվում է 1 089 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 69 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 481 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 784 անձ:

Մայիսի 9-ին Վրաստանում բացահյտվել է կորոնավիրուսի 1089 նոր դեպք, ապաքինվել է 1 489 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը