Դատախազները չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով նիստին․ այն հետաձգվեց (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր պետք է շարունակվեր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Դատախազները, սակայն, չէին ներկայացել։
Աննա Դանիբեկյանիը հրաժարվեց քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների դիմումը։
Նշենք, որ մեղադրող կողմը, ՍԴ-ի կողմից 300․1 հոդվածի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որշման հրապարակումից հետո, մինչև ապրիլի 6-ը ժամանակ է խնդրել դատարանից նոր, ծավալուն միջնորդություն պատրաստելու համար։ Ընդ որում, այսօր մեղադրանքը պաշտպանող 6 դատախազներից ոչ մեկը չի ներկայացել նիստին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դեռևս նախորդ շաբաթ՝ մարտի 27-ին պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել 300․1 հոդվածով քրեական հետապնդումը, կարճել այդ մասով քրեական գործի վարույթը, փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և մեղադրող կողմին պարտադրել գրավոր ներողություն խնդրել նրանից։
«Քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը գոյություն չունի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք թույլ տալիս։ Դուք մտադրվա՞ծ եք շարունակել հետապնդումը մի հոդվածով, որն ուրբաթ օրվանից գոյություն չունի»,-ասաց Ալումյանը։
Իր հերթին պաշտպաններ Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը ընդգծեցին, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դատարանը կարող է կայացնել նույնիսկ առանց նիստ հրավիրելու՝ խորհրդակցական սենյակում, և կարող էր դա անել հենց մարտի 26-ին կամ հաջորդ օրը։
Աննա Դանիբեկյանը որոշեց հակասահմանդրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։
Հաշվի առնելով, որ մեղադրող դատախազներից ոչ մեկ չէր ներկայացել այսօր՝ դատարանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը, ժամը 13։00։