Այս իշխանությունը մեզնից թաքուն որոշեց, որ մեր տղերքին պետք է սպանի, Շուշին հանձնի Ադրբեջանին․ հիմա, նույն գաղտնիությամբ, որոշում է ամբողջ ՀՀ-ն հանձնել Թուրքիային․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Ժողովու՛րդ, մենք ձեզ մինչև 2018-ի ապրիլն էինք ասում՝ զգույշ եղեք, մի վստահեք այդ չարագործներին, հիմա գոնե Շուշին, մեր երեխաներին կորցնելուց հետո ուշադիր լսեք՝ այս ճիվաղները մեզնից թաքուն որոշեցին, որ մեր տղերքին պետք է սպանեն, Շուշին հանձնեն Ադրբեջանին, հիմա, նույն գաղտնիության պայմաններում, որոշում են ամբողջ ՀՀ-ն հանձնել Թուրքիային։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:
«Մեր 5000 զոհերը այսօր երկնքից մեզ հետ են ու մի պատգամ ունեն՝ երբեք չթուլանանք։ Խնդիրն այն չէ, որ վաղը կամ մյուս օրը Նիկոլին կշպրտենք այնտեղ, որտեղ պետք է մնա մինչև իր 100 տարին։ Այսօր մենք պայքարում ենք մեր պետության և մեր ազգի լինել-չլինելու համար։ Մենք արդեն այնքան ուժեղ ենք, որ նա այս ու այն գյուղ է գնում, որ հանկարծ մարդիկ չիմանան՝ մի տեղ կանգնած է, հարցնեն՝ տղերքին սպանեցիր, Շուշին հանձնեցիր, էլ ի՞նչ ես ուզում մեզնից։ Իսկ նա արդեն ասում է՝ ինչ է ուզում։ Նա չի ասում, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ասում։ Սրանից հետո, երբ Նիկոլին տեսնեք, իմացեք, որ տեսնում եք Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն ասում է՝ դուք մեզ տվեցինք ձեր 5000 զոհերին, տվեցիք Շուշին, մենք ձեզ դրա դիմաց տալու ենք 200 դրամանոց ձեթ, 50 դրամանոց ձու, 200 դրամանոց բենզին։ Ժողովուրդ, ես գիտեմ, որ մեր ժողովուրդն այնքան լավն է, որ չի համաձայնելու»,-հայտարարեց Նազարյանը։
Անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ն Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, Նազարյանը հայտարարեց․
«Երեկ արդեն պարզ էին ասում՝ Թուրքիային ուրիշ աչքերով նայեք, մի շաբաթ առաջ Նիկոլը Արագածոտնում մի քանի երեխա էր հավաքել, ասում էր՝ դուք չգիտեք՝ թուրքերին ինչու եք թշնամու աչքերով նայում։ Մենք չենք թուրքերին թշնամու աչքերով նայում, թուրքերն են մեզ թշնամու աչքերով նայել»։

Աղբյուրը՝ tert.am