Լրահոս

15.04.2009 15:39


Գյումրիում կրճատվում է նպաստառուների թիվը՝ ի հաշիվ ցուցակների ճշգրտման

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը նշել էր, որ  այսօր ընտանեկան նպաստի համակարգն էապես մաքրելվել է, ինչը  հնարավորություն է տվել, որպեսզի իրականում անապահով ընտանիքները կարողանան դիմել, փաստագրվել և նպաստի իրավունք ձեռք բերել։

Ըստ Սոցիալական ծառայությունների Գյումրի 2–րդ տարածքային բաժնի տրամադրած պաշտոնական տվյալների, 2007թ-ի համեմատությամբ 2009 թ-ին իրենց մոտ նպաստառուների թիվը 9000 -ից կրճատվել է՝ հասնելով 6000-ի: Սոցիալական ծառայությունների Գյումրի 2–րդ տարածքային բաժնի պետ Էդիկ Բաղրամյանի խոսքերով, սա բացատրվում է իրենց կողմից տարվող ցուցակների մաքրման ինտենսիվ աշխատնքներով:

-Միայն այս տարվա ընթացքում 6 ամսով զրոյացվել են 292 քաղաքացիների նպաստ ստանալու իրավունքը' ՀՀ պետական նպաստների մասին օրենքի տառին համապատասխան, քանի որ այդ քաղաքացիները ժամանակին չեն դրամադրել իրենց կարգավիճակում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվություն,- նշել է Է. Բաղրամայնաը:

Նրա խոսքերով միտում է նկատվում, որ առաջիկայում հնարավոր է կտրուկ ավելանա նպաստառուների թվաքանակը' պայմանավորված տնտեսական ճգնաժամով:

-Մարդիկ արտագնա աշխատանքի չեն մեկնել կամ արդեն ձեռնունայն վերադարձել են, նրանք բնականաբար դիմելու են՝ մեզ հերթագրվելու համար,- ասաց Է. Բաղրամայանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը