Քաղաքական

26.11.2020 18:45


ԱԺ-ն դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը (տեսանյութ)

ԱԺ-ն դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին հարցն էր։

Նախագծի ընդունմանը դեմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը՝ 56 պատգամավոր։ Կողմ քվեարկեցին ընդդիմադիրները՝ 36 պատգամավոր: Եվս երկու պատգամավոր ձեռնպահ քվեարկեց:

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն էր տվել Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին:

Ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից:

Այս խորագրի վերջին նյութերը