Աշխարհ

13.10.2020 12:43


Իրանի ՀՕՊ-ը ոչնչացրել է իսրայելական անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

Իրանի ՀՕՊ-ը ոչնչացրել է իսրայելական անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

Իրանի հյուսիս-արևմուտքում այսօր առավոտյան անօդաչու է խոցվել։ Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

Արդեբիլ նահանգի փոխնահանգապետ Բեհրուզ Նեդաեն գործակալության հետ զրույցում հաստատել է, որ ԱԹՍ է վթարի ենթարկվել։ Նա ասել է, որ քննություն է տարվում՝ պարզելու՝ այն հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական։ Փոխնահանգապետը նաև հավելել է, որ անօդաչուի վթարի հետևանքով վնասներ չկան։

Հավելենք, որ համացանցում ակտիվորեն տարածվում են խոցված ԱԹՍ-ի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում և նշվում է, որ այն իսրայելական արտադրության Harop է։ Հայկական կողմն իսրայելական արտադրության անօդաչուներ իր զինանոցում չունի։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը