Աշխարհ

12.10.2020 19:05


Զախարովան պատմել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով 11 ժամ տևած բանակցությունների ընթացքի մասին

Զախարովան պատմել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով 11 ժամ տևած բանակցությունների ընթացքի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия 1 հեռուստաալիքի եթերում մանրամասններ է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքի մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Զախարովայի խոսքով՝ բանակցությունները տևել են շուրջ 11 ժամ և ավարտվել են գիշվա ժամը երկուսին: Միևնույն ժամանակ նշվում է, որ նախարարների հանդիպումը սկզբնապես խորհրդակցությունների բնույթ էր կրում, սակայն ընթացքում հաջողվել է փաստաթուղթ մշակել, որը հենակետային է դարձել հակամարտության կարգավորման հարցում:

Մասնակիցները մի քանի անգամ ընդմիջել են, որպեսզի պատվիրակության անդամները կարողանան զանգահարել Երևան և Բաքու:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա (Սերգեյ Լավրովը) բանակցությունների այս փուլին նվիրվել է ամբողջությամբ, ներդրել է իր ողջ բանականությունը, բանակցողի իր բոլոր կարողությունները և մարդկային որակները»,-շեշտել է Զախարովան: Վերջինս ընդգծել է նաև, որ բանակցային գործըթացի կայացման համար մեծ դեր է խաղացել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Զախարովայի խոսքով՝ նրա բազմաթիվ հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի հետ հիմք են դրել հակամարտության կարգավորման համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը