Աշխարհ

12.10.2020 10:41


Տաջիկստանի գործող նախագահը 5-րդ անգամ է հաղթել նախագահական ընտրություններում

Տաջիկստանի գործող նախագահը 5-րդ անգամ է հաղթել նախագահական ընտրություններում

Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաղթել է պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնը (իշխող Ժողվրդա-դեմոկրատական կուսակցություն)։

ԿԸՀ տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 85,3%։ Ռահմոնը հավաքել է 90,9% ձայն։ Նրա համար այս ընտրությունները 5-րդն էին։ Ռահմոնը երկիրը ղեկավարում է 1992 թվականից։

Նախագահի պաշտոնի համար պայքարել են պատգամավոր Միրո Աբդուլլոևը (Կոմունիստական կուսակցություն), պատգամավոր Ռուստամ Լատիֆզոդան (Ագրարային կուսակցություն), պատգամավոր Ռուստամ Ռահմատզոդան (Տնտեսական բարեփոխումների կուսակցությում) և պատգամավոր Աբդուհալիմ Գաֆորզոդան (Սոցիալիստական կուսակցություն)։

Աղբյուրը՝ shantnews.am

Այս խորագրի վերջին նյութերը