Աշխարհ

09.10.2020 15:46


Ալիևը խոստավանել է Ադրբեջանում F-16 կործանիչների առկայությունը

Ալիևը խոստավանել է Ադրբեջանում F-16 կործանիչների առկայությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը: Նա հայտարարել է, որ դրանք ժամանել են Ադրբեջան համատեղ զորավարժությունների համար:

«Անցած տարի մենք զորավարժություններ ենք անցկացրել Թուրքիայի հետ, որոնց շրջանակներում կործանիչները ժամանել են Ադրբեջան: Այս տարի պանդեմիայի պատճառով ընդամենը 2 զորավարժություն ենք անցկացրել»,-ասել է նա:

Վերջին զորավարժություններն անցկացվել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից առաջ:

Ընդ որում, Ալիևը վստահեցրել է, որ դրանք «չեն մասնակցել որևէ մարտական գործողության»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը