Աշխարհ

04.10.2020 15:00


Վրաստանում կորոնավիրուսի 554 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 554 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 8 118 դեպք: Ապաքինվել է ևս 252 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 4 244:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5 392 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1100 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը