Քաղաքական

01.10.2020 23:08


Ադրբեջանը ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Հայաստանի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա. կա 1 զոհ

Ադրբեջանը ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Հայաստանի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա. կա 1 զոհ

Ադրբեջանը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մասմուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն»,-գրել է նա։

ՀՀ տարածքում ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա: Այս մասին էլ գրում է Միասնական տեղեկատվական կենտրոնը։

Այս խորագրի վերջին նյութերը