Աշխարհ

01.10.2020 09:32


Բազմահազարանոց ցույց Լոս Անջելեսում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի (տեսանյութ)

Բազմահազարանոց ցույց Լոս Անջելեսում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի (տեսանյութ)

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել. հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց՝ բողոքելով Ադրբեջանի վերջին հարձակումների դեմ՝ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով: Ցուցարարները նաև դատապարտել են ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի լկտի և հանցավոր միջամտությունը:

Ցույցն այնքան բազմամարդ է, որ Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում գտնվող Վիլշիր Բուլվարի բանուկ հատվածը փակվել է ամբողջ ակցիայի ընթացքում:

Ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան:

Ի տարբերություն հուլիսին նմանատիպ բողոքի ցույցի, երբ մի խումբ ադրբեջանցիներ խափանեցին միջոցառումը բռնություն հրահրելով և ցուցարարներին սպառնալով, այսօր բողոքի ցույցը խաղաղ է անցել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը