Քաղաքական

29.09.2020 21:41


Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է հակամարտող կողմերի միջև հրադադարի անհրաժեշտությունը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը