Աշխարհ

07.08.2020 09:06


«Ռոմա»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայից. Մխիթարյանը մասնակցեց «Սևիլիա»-ի դեմ ամբողջ խաղին

«Ռոմա»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայից. Մխիթարյանը մասնակցեց «Սևիլիա»-ի դեմ ամբողջ խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ռոմա»-ն գերմանական Դյուսբուրգ քաղաքում մրցում էր իսպանական «Սևիլիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական թիմին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 22-րդ րոպեին: Աչքի ընկավ Սերիխիո Ռեգիլոնը: Այնուհետ` 44-րդ րոպեին, «Սևիլիա»-ի ֆուտբոլիստները կրկնապատկեց նաև հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Նեսիրին: «Սևիլիա»-ն հաղթեց 2:0 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակեց ամբողջ խաղին:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի մյուս խաղում Լևերկուզենի «Բայերը» նվազագույն հաշվով հաղթեց «Ռենջերս»-ին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Այս խորագրի վերջին նյութերը