Աշխարհ

06.08.2020 09:01


Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին. մանրամասներ՝ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի մասին

Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին. մանրամասներ՝ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի մասին

Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11 հայ, 250 էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում տալով Լիբանանում իր աղբյուրներին:

Նշվում է, որ զոհերը և վիրավորները եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.

Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն:

Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը