Լրահոս

03.08.2020 14:00


Ով է եղել Երևանում քրոջը գլխատած տղամարդը. սպանության հետքերով՝ նոր մանրամասներ

Ով է եղել Երևանում քրոջը գլխատած տղամարդը. սպանության հետքերով՝ նոր մանրամասներ

2020թ․ օգոստոսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնի առաջ ոստիկանները փողոցն անցնելիս նկատել են տղամարդու, որի ձեռքին եղած ցելոֆանի տոպրակի վրա արնանման հետքեր են եղել։ Ոստիկանների հարցին, թե տոպրակի վրա ինչո՞ւ են արնանման հետքեր, ի՞նչ է տեղափոխում, տղամարդն ասել է՝ ոչինչ, տոպրակը տանում եմ, գցեմ։ Ոստիկանները կասկածելով, բացել են տոպրակը եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ։ Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել։

Պարզվել է, որ սպանողը Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Վահրամ Կավկազի Մեժլումյանն է, ով Երեւանի Նոր Արեշ փողոցի տներից մեկում դանակով գլխատել է իր քրոջը՝ 1952թ․ ծնված Մելանյա Մեժլումյանին։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, նշանակվել են մի շարք փորձաքննությունենր, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Բերդ քաղաքից հայտնեցին, որ չամուսնացած Վահրամ Մեժլումյանը տարիներ շարունակ Բերդում դիահերձող է աշխատել։ Բերդի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենք միայն դիահերձման համար տարածք են տրամադրում, իսկ ծառայությունն իրականացնում է դատաբժշկական ծառայությունը։ Դավիթ Հարությունյանը Բերդի տարածաշրջանի դատական բժիշկն է եղել, 2 տարի առաջ է ազատվել այդ պաշտոնից։ Նա ասաց, որ Վահրամ Մեժլումյանը չի ունեցել բժշկական կրթություն, նա իրենց մոտ ձեւակերպված է եղել որպես սանիտար։

Աշխատանքի ընթացքում Վահրամ Մեժլումյանը չարաշահել է ոգելից խմիչքները։ Քույրը՝ Մելանյան եղբորը պարբերաբար տարել է իր մոտ՝ Երեւան, Վահրամը որոշ ժամանակ դադարել է ալկոհոլ օգտագործել, սակայն Բերդ վերադառնալով եւ հանդիպելով ոգելից խմիչքների հանդեպ սեր ունեցող անձանց, կրկին նրանց հետ խմիչքներ է օգտագործել։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղեկություններ կան, որ Վահրամ Մեժլումյանը Ռուսաստանում եղած ժամանակ թմրանյութ է օգտագործել։ Նա հայտնեց, որ 4 տարի առաջ բուժաշխատողների բողոքների հիման վրա, ոգելից խմիչքներ օգտագործելու համար, Վահրամ Մեժլումյանն աշխատանքից ազատվել է, որից հետո բնակության է տեղափոխվել Երեւան։

Դ․ Հարությունյանը Վահրամին բնութագրեց ոչ ագրեսիվ վարքի տեր։ Նա ասաց, որ տվյալներ կան, որ Վահրամ Մեժլումյանը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, սակայն դա հաստատապես պնդել չի կարող, քանզի չի տեսել նրա բժշկական քարտը։

Աղբյուր` Armlur.am

Այս խորագրի վերջին նյութերը