Աշխարհ

01.08.2020 09:03


«20 օր տանը փակված մնալու հետևանքն է»․ Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուն հայտարարել է, որ իր թոքերում «բորբոս» է հայտնաբերվել

«20 օր տանը փակված մնալու հետևանքն է»․ Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուն հայտարարել է, որ իր թոքերում «բորբոս» է հայտնաբերվել

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց գրեթե մեկ շաբաթ անց՝ նախօրեին, կրկին թուլություն է զգացել և, հնարավոր է, «թոքերում բորբոս» ունի, գրում է CNN-ը։

«Արյան թեստ եմ հանձնել։ Երեկ մի փոքր թուլություն էի զգում։ Նրանք ինձ մոտ վարակ են հայտնաբերել։ Այժմ հակաբիոտիկներ եմ ընդունում։ Պետք է որ տան պատերի ներսում 20 օր փակվելու հետևանքը լինի, որի ընթացքում սկսում ես այլ բաներով վարակվել։ Բորբոսով եմ վարակվել, թոքերի բորբոսով»,-ֆեյսբուքյան եթերում հայտնել է Բոլսոնարուն։

Նշենք, որ Ժաիր Բոլսոնարուն, որի մոտ ամսվա սկզբին կորոնավիրուս էր հաստատվել, օրեր առաջ հայտնել էր, որ իր վերջին թեստի պատասխանը բացասական է։

Նախօրեին կորոնավիրուս էր հայտնաբերվեր նաև Ժաիր Բոլսոնարուի կնոջ՝ Միշել Բոլսոնարուի մոտ։

«Առաջին տիկին Միշել Բոլսոնարուի կորոնավիրուս ախտորոշող թեստը դրական պատասխան է ցույց տվել։ Նա իրեն լավ է զգում»,-հայտնել էր նախագահի աշխատակազմը։

Վերջին տվյալների համաձայն՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 2 613 789 դեպք, որոնցից 91 377-ը՝ մահվան ելքով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը