Լրահոս

15.07.2020 09:30


Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում․ վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում․ վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել

Հուլիսի 14-ին, ժամը 22:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը