Լրահոս

13.07.2020 17:20


Կապանում բնակարան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

Կապանում բնակարան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

Հուլիսի 13-ին, ժամը 14:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:01-ին: Այրվել է բնակարանի խոհանոցի կահույքը։

Այս խորագրի վերջին նյութերը