Լրահոս

13.07.2020 11:15


9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 32151-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 756-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 232 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19865, փաստացի բուժվողներինը՝ 11 530: Մեկ օրում թեստավորվել է 698 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 135 687 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը