Լրահոս

12.07.2020 12:25


Արարատի մարզում 40-ամյա վարորդը 07-ով մխրճվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչի մեջ․ կա վիրավոր

Արարատի մարզում 40-ամյա վարորդը 07-ով մխրճվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչի մեջ․ կա վիրավոր

Այսօր, հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ավշար գյուղի բնակիչ 40-ամյա Ա․ Հարությունյանը իր վարած ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին կայանված խոտով բարձված տրակտորի կցորդիչին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ վարորդ Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը