Լրահոս

12.07.2020 11:34


8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 577 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 577 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31 969-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 747 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 214 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 589: Մեկ օրում թեստավորվել է 1885 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 134 989 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը