Լրահոս

10.07.2020 10:10


Մուսալեռ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

Մուսալեռ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

Հուլիսի 9-ին, ժամը 13։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին, մարվել՝ 15:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

Այս խորագրի վերջին նյութերը