Կարծիք

20.05.2020 21:15


Պարտքը մարելու ենք բոլորս, բայց չգիտենք պարտքի գինը

Պարտքը մարելու ենք բոլորս, բայց չգիտենք պարտքի գինը

Կառավարությունն «ավետել էր», որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին 280 մլն դոլարի «աջակցություն» է տրամադրել: Վանեցու ասած. «աջակցություն լավ պան ի»: Ուղղակի մեր իշխանությունները մոռացան նշել, որ այդ աջակցությունն ընդամենը պարտք է: Ի թիվս այլ մանրուքների, իշխանությունները նաև մոռացան նշել պարտքի տոկոսադրույքը: Լինի «պողոս» թե «բարդուղիմեոս», երբ գնում է բանկից, վարկային կազմակերպությունից, կամ տոկոսով փող տվող դալալից վարկ վերցնելու, առաջին հերթին հարցնում է, տոկոսն ու ժամկետը: Ի՞նչ ստացվեց. պարտքը մարելու ենք բոլորս, բայց չգիտենք պարտքի գինը: Անգերազանցելի է:

Մի քանի խոսք վարկի մասին: Այն ինչ մամուլը կոչում է «Սթենդ-բայ» ծրագիր ամենևին էլ «ծրագիր» չէ, այլ վարկի տեսակ (Stand-By Arrangement (SBA)): Համաձայն ԱՄՀ մամուլի հաղորդագրության, Հայաստանին տրված վարկի ժամկետայնությունը 36 ամիս է: $248.2 մլն վարկից անմիջապես հասանելի է $35.5 մլն: Մնացածը հասանելի կլինի վեց կիսամյակային գնահատումների արդյունքում:

Մի հետաքրքիր նյուանս ևս: Էկոնոմիկայի փոխնախարարն այդ «աջակցության» մասին խոսել էր դեռ մեկ ամիս առաջ, մինչդեռ ԱՄՀ վարկի մասին հայտարարեց մայիսի 17-ին: Ուշադրություն դարձրեք, որ փոփոխվել է նաև վարկի գումարը։

Հ.Գ. Միգուցե պարտք վերցնելն այս պայմաններում իրոք պարտադրված քայլ էր, բայց ինչո՞ւ չեն ասում, թե որքան է այդ աջակցության գինը...

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը