Կարծիք

20.05.2020 17:05


Իշխանությունն արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական հակառակորդներին և ոչ թե կորոնավիրուսը սանձահարելու համար

Իշխանությունն արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական հակառակորդներին և ոչ թե կորոնավիրուսը սանձահարելու համար

Այսօր Artur Danielyanին հարցաքննության էին կանչել հերթական անիմաստ գործով։

Իր համակիրները, ընկերները, բոլորը դիմակներով, սոցիալական դիստանցիայի պահպանմամբ, հավաքվել էին ոստիկանության մոտ։ Ոստիկանները բոլորին շատ օպերատիվ «հավաքեցին»։

Փաստենք մի բան, որը դեռ ապրիլի կեսերից արդեն ակնհայտ էր. իշխանությունն արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական հակառակորդներին և ոչ թե կորոնավիրուսը սանձահարելու համար։

Օր օրի ահագնացող համաճարակի պայմաններում իշխանական ամբողջ ռեսուրսն ուղղված է ատելություն և հայհոյանքներ գեներացնելուն, հասարակությունը պառակտելուն, պատասխանատվությունից խուսափելուն։ Հա, ու մեկ էլ ծխախոտ «արտահանելուն»։

Կրկնում եմ. այս ամենն արվում է այն պահին, երբ պետք է ջանք չխնայեին ժողովրդին համախմբելու, մոբիլիզացնելու համար, այն պահին, երբ օրական հարյուրավոր մարդիկ են վարակվում, այն պահին, երբ գրեթե ամեն օր մարդ է մահանում նոր կորոնավիրուսից, իսկ վարակվածների համար արդեն չեն հերիքում կարանտինային և հիվանդանոցային տեղերը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը