Կարծիք

18.05.2020 11:43


Իսկ կարո՞ղ է հատուկ են անում, կարո՞ղ է ինչ-որ ֆինանսական շահեր կան

Իսկ կարո՞ղ է հատուկ են անում, կարո՞ղ է ինչ-որ ֆինանսական շահեր կան

Վարակի տարածման արագացման ֆոնին թվում էր, թե կառավարությունը պիտի ամեն ինչ աներ, որ կորոնավիրուսի թեստավորման շրջանակը արագորեն ընդլայնվեր։

Ըստ էության լայնածավալ թեստավորումը միակ մնացած գործիքն է, որ ինչ-որ շանսեր կարող էր տալ Հայաստանին առանց աղետալի կորուստների դուրս գալ այս ամեն ինչից։

Ի՞նչ է անում առողջապահության նախարարն այս իրավիճակում։ Կտրուկ ավելացնում է թեստավորման ծավալնե՞րը։ Նոր լաբորատորիանե՞ր է պատրաստում։

Ո՛չ։ Նա արգելում է մասնավոր լաբորատորիաներին կորոնավիրուսի թեստավորում անցկացնել։

ԱՄՆ-ում այս սխալն արել էին դեռ հունվար-փետրվարին, մինչև հիմա հետևանքների տակից չեն կարողանում դուրս գալ, ռուսները՝ մոտավորապես ապրիլի սկզբներից հասկացան, որ «միայն պետությունը կարող է թեստեր անել» մոտեցումը սխալ է։

Ամիսներ անց նույն հանրահայտ էշությունը եթե կրկնվում է Հայաստանում, հարց է առաջանում, իսկ կարո՞ղ է հատուկ են անում։ Կարո՞ղ է ինչ-որ ֆինանսական շահեր կան։

Նամանավանդ, որ նախարարության ռելիզում շեշտը դրված է, թե բա. «Թեստերը պիտի լինեն անվճար, իսկ վճարովիներն անորակ են»։

Էժան մանիպուլյացիա է սա, նախ՝ քանի որ ոչ մի թեստ՝ այդ թվում և պետական թեստերը, անվճար չեն։ Դրանց համար պետբյուջեից է վճարվում։ Եւ կարծես թե ժամանակն է արդեն, որ մամուլը սկսի հետաքրքրվել այդ «անվճար թեստավորման» գներով ու ծավալներով։

Երկրորդը՝ եթե ինչ-որ լաբեր անորակ թեստեր են օգտագործում կամ պատշաճ ձևով չեն աշխատում, պահանջների ցանկ ներկայացրեք, սերտիֆիկացրեք և այլն։ Ոչ թե բոլորին արգելեք։

Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը