Աշխարհ

07.05.2020 14:36


Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 615 է. aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 615 է. aliq.ge

Վրաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 615: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge պաշտոնական կայքում:

Կարանտինի ռեժիմում է 4948, հատուկ վերահսկողության ներքո՝ 491 մարդ:

Հատկանշական է, որ աճել է առողջացածների թիվը: 615 վարակակիրներից 275-ն ապաքինվել է, արձանագրվել է 9 մահ: Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 3 հիվանդ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը