Աշխարհ

07.05.2020 22:00


Անգլիան կվերադարձնի Թուրքիայից գնած 400 հզ արտահագուստները․ դրանք անպիտան են ճանաչվել

Անգլիան կվերադարձնի Թուրքիայից գնած 400 հզ արտահագուստները․ դրանք անպիտան են ճանաչվել

Ապրիլի 22-ին Թուրքիայից Մեծ Բրիտանիա ներմուծված 84 տ․ բժշկական պարագաների թվում եղած 400․000 հատ արտահագուստները անպիտան են ճանաչվել օգտագործման համար։ Դրանք չեն համապատասխանել Բրիտանիայի առողջապահական չափանիշներին։

Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով «The Guardian»-ին, տեղեկացնում է, որ դրանք պահվում են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի պահեստում, քանի որ պիտանի չեն օգտագործման համար։

Նշվում է, որ այս լուրը հաստատել է նաև Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։ Հաողորդվում է, որ այդ պարագաները հետ են ուղարկվելու Թուրքիա՝ դրանց գումարը հետ փոխանցելու պահանջով։

Հիշեցնենք, որ Բրիտանիայի առողջապահության համակարգի կարիքների համար շտապ անհրաժեշտ բժշկական պարագաները պետք է այդ երկիր ուղարկվեին ապրիլի 19-ին, սակայն Թուրքիայում առաջացած թղթաբանական խնդիրների պատճառով անգլիական ինքնաթիռը 2 օր անց միայն կարողացավ ուղեբեռը տեղափոխել Լոնդոն։ Տեղափոխության ուշացումը կարճաժամկետ լարվածության պատճառ էր դարձել 2 երկրների միջև։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը