Աշխարհ

06.05.2020 20:55


Անկարայում՝ ներկի գործարանում, հրդեհ է բռնկվել

Անկարայում՝ ներկի գործարանում, հրդեհ է բռնկվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քահրամանքազան շրջանում գտնվող ներկի գործարանն այրվում է, շենքի գլխավերևում սև ամպի քուլաներ են գոյացել։

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 14։00-ի սահմաններում, բռնկման պատճառները և հանգամանքները դեռևս պարզված չեն։ Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով հրշեջ մեքենաներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը