Աշխարհ

06.05.2020 21:50


«Ամեն օր կապի մեջ ենք նրա հետ»․ Պուտինը խոսել է Միշուստինի առողջական վիճակի մասին

«Ամեն օր կապի մեջ ենք նրա հետ»․ Պուտինը խոսել է Միշուստինի առողջական վիճակի մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ապաքինվում է։ Տեղեկությունն այսօր կորոնավիրուսի թեմայով ժողովի բացման ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ջերմում է, իհարկե։ Բայց մենք ամեն օր նրա հետ կապի մեջ ենք, ամեն օր», - ասաց նա։

Վլադիմիր Պուտինը ժողովի մասնակիցներին է փոխանցել Միխայիլ Միշուստինի բարևները։

Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետն ապրիլի 30-ին նախագահ Պուտինի հետ տեսակապի ժամանակ հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Միշուստինն ասել էր, որ պահպանելու է ինքնամեկուսացման ռեժիմը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը