Աշխարհ

06.05.2020 22:15


Հայտնի է, թե երբ կմեկնարկի Բունդեսլիգան․ Daily Mail

Հայտնի է, թե երբ կմեկնարկի Բունդեսլիգան․ Daily Mail

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության տեղի կունենա մայիսի 22-ից ոչ շուտ: Այդ մասին հայտնում է «Daily Mail»-ը:

Աղբյուրի համաձայն, Բունդեսլիգայի վերսկսման վերաբերյալ որոշումը կկայացվի մոտ ժամանակներս՝ Գերմանիայի կառավարության նիստում, որը կգլխավորի կանցլեր Անգելա Մերկելը:

Ավելի վաղ «Ռոյթերս»-ը հայտնել էր, որ Բունդեսլիգայի հանդիպումները կարող են վերսկսվել մայիսի 15-ից:

Ապրիլի վերջին Բունդեսլիգայի ղեկավարությունը հայտարարեց, որ համաճարակի պատճառով ընդհատված առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի սկզբին: Խաղերը պետք է անցկացվեին առանց հանդիսականների:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը